ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղևորության դրամաշնորհներ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 16-30 տարեկան երիտասարդներին ուղևորության դրամաշնորհներ է տրամադրում ավիատոմսի տեսքով` հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

ա) միջազգային երիտասարդական ծրագրեր, ֆորումներ, հանդիպումներ, որտեղ մասնակիցը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական հասարակական ոլորտի ներկայացուցիչ, 

բ) միջազգային գիտաժողովներ, որոնց շրջանակներում մասնակիցը ներկայացնելու է զեկուցում,

գ) միջազգային գիտատեխնիկական մրցույթներ, որոնց ընթացքում մասնակիցը մրցութային ծրագրին ներկայացնելու է սեփական կամ իր մասնակցությամբ աշխատանքային խմբի կողմից ստեղծված աշխատանքը, 

դ) միջազգային մշակութային ծրագրեր, որտեղ մասնակիցը հանդես է գալու սեփական ստեղծագործության ներկայացմամբ կամ սեփական կատարմամբ:

Ուղևորության դրամաշնորհ ստանալու համար միջոցառման մասնակիցները Նախարարություն դիմում պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի № 189-Ա/1 հրամանով  հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան: 

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրամանում կատարվել են փոփոխություններ: