Դրամաշնորհային ծրագրեր
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2010 թվականի հուլիսի 1-ից գործարկել է առցանց դրամաշնորհային համակարգը (
www.cragrer.am):
Երիտասարդական պետական քաղաքականության նպատակների և գերակայությունների իրականացման գործընթացում համակարգը ներդրվել է, որպես երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցության ընդլայնման, սակավ միջոցների նպատակային կառավարման, երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցու թյան խորացման, նրանց նախաձեռնությունների խթանման և աջակցության, հանրային վստահության բարձրացման արդիական և արդյունավետ գործիք:
Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով երիտասարդական կազմակերպությունները գրանցվում են համակարգում, որից հետո նրանք, ըստ սահմանված ժամկետների և պահանջների, կարող են ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի հայտ:
Ներկայացված ծրագրերը գնահատվում են համապատասխան փորձագետների կողմից, ովքեր համակարգում գրանցվում են առցանց և հետագայում նույնպես առցանց գնահատում դրամաշնորհային ծրագրերի առկա հայտերը:
Ֆինանսավորում ստացած ծրագրերի իրականացման ընթացքը և հաշվետվությունները (այդ թվում` նաև ֆինանսական) նույնպես ներկայացվում են համակարգի միջոցով: