ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի հայտարարությունը

12 նոյեմբեր 2018
Տեղեկացնում ենք, որ հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:
Ավելին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի ուղերձը՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ

09 նոյեմբեր 2018
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում կայացած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը, որի առաջնահերթ նպատակն էր երիտասարդական կազմակերպությունների համախմբմամբ պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների իրավունքների պաշտպանության։
Ավելին

Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

07 նոյեմբեր 2018
Այսօր Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավելին

Վաղինակ Գալուստյանն արժանացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչման

07 նոյեմբեր 2018
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և ծննդյան 45-ամյակի կապակցությամբ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (2001 թ.), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:
Ավելին

Գևորգ Լոռեցյանի հանդիպումների այսօրվա օրակարգով նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի աթլետիկայի, մարմնամարզության և նետաձգության ֆեդերացիաների հետ

06 նոյեմբեր 2018
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հանդիպումների այսօրվա օրակարգով նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի աթլետիկայի, մարմնամարզության և նետաձգության ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Ավելին

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով

06 նոյեմբեր 2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Ավելին

Նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հանդիպում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ

05 նոյեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր հանդիպել է բասկետբոլի, բռնցքամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ղեկավարների հետ:
Ավելին