ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ռաֆթինգի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին

09 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ռաֆթինգի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Ավելին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունից այսօր հանդես կգա Իզաբելլա Յայլյանը

08 ապրիլ 2019
Բաթումում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունից առաջինը հանդես կգա Իզաբելլա Յայլյանը (59 կգ): Աղջիկների վերջնական հայտացուցակում ընդգրկվել են նաև Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+ կգ):
Ավելին

Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

08 ապրիլ 2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները: Հայաստանի Հանրապետության հավաքականն առաջնությունում հանդես կգա Վաղինակ Մաթևոսյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ) կազմով:
Ավելին

Գաբրիել Ղազարյան. «Սյունիքը մարզական լավ ավանդույթներով և զարգացման հնարավորություններով մարզ է»

08 ապրիլ 2019
«Սյունիքը մարզական լավ ավանդույթներ և զարգացման հնարավորություններ ունեցող մարզ է»,- Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքներն ամփոփելուց հետո ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
Ավելին

Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով կմեկնի Սյունիքի մարզ

04 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով կմեկնի Սյունիքի մարզ: 

Նախաեսված է Գաբրիել Ղազարյանի հանդիպումները Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքների ղեկավարների և մարզական կազմակերպությունների տնօրենության հետ:
Ավելին

Ավարտվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարը

02 ապրիլ 2019
2019 թվականի մարտի 29-ից 31-ը Վրաստանի Քութայիս քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սուսերամարտի պատանի մարզիկները: 


Ավելին

Գաբրիել Ղազարյանն ընդունել է 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի չեմպիոն հռչակված մտավոր սահմանափակումներով հայ մարզիկներին

01 ապրիլ 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է 2019 թվականի մարտի 8-ից 22-ը Աբու Դաբիում կայացած հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի չեմպիոններ՝ լողորդ Ռոբերտ Պետրոսյանին (50 մ թիկնալող), վազորդ Գևորգ Մանուկյանին (100 մ վազք) և նրանց մարզիչներ Հմայակ Հայրապետյանին ու Էրիկ Մարտիրոսյանին:
Ավելին