ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի հունիսի 25-29-ը Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական կազմակերպությունների համաժողով

08 հունիս 2017
2017 թվականի հունիսի 25-29-ը Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական կազմակերպությունների համաժողով: Կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարարության երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունն է: 

Համաժողովը ԱՊՀ ուսանողական ինքնակառավարման, երիտասարդական կազմակերպությունների և միավորումների առաջնորդներին միավորող միջազգային շփումների հարթակ է, որի նպատակն է ԱՊՀ տարածքում ամրապնդել հարաբերությունները միջազգային երիտասարդական համագործակցության ոլորտում: 

Համաժողովի թեմաներն են` 
• հումանիտար համագործակցություն 
• կամավորություն 
• բնապահպանություն 
• միջազգային անվտանգություն: 

Առանձին հարթակ կլինի Երիտասարդության և ուսանողության XIX համաշխարհային փառատոնին ԱՊՀ մասնակից պետությունների ազգային պատվիրակությունների մասնակցության թեման: 

Համաժողովին մասնակիցների տարիքը՝ 18-35: 
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն: 
Համաժողովի կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերը: 
Ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: 

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն:
Ետ գնալ