ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունենալու «Բարեկամություն առանց սահմանների» 13-րդ միջազգային երիտասարդական համաժողովը

08 հունիս 2017
2017 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Բելառուսի Հանրապետության «Ազգային մանկական առողջարարակրթական «Զուբրյոնոկ» կենտրոն» կրթական հաստատությունում տեղի է ունենալու «Բարեկամություն առանց սահմանների» 13-րդ միջազգային երիտասարդական համաժողովը: 

Համաժողովի նպատակն է ստեղծել բանավեճային բաց հարթակ՝ քննարկելու յուրաքանչյուր երկրում երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերը և ներկայացնելու արդյունավետ փորձն ու դրա զարգացման մեխանիզմները, ինչպես նաև աջակցելու միջազգային երիտասարդական համագործակցության ոլորտի սոցիալական, մշակութային և կրթական ծրագրերի առաջմղմանը։ 

Համաժողովին կմասնակցեն մանկական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդներ, երիտասարդ մասնագետներ (աշխատող երիտասարդություն), քաղաքային և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, բլոգերներ և երիտասարդ լրագրողներ, Այ Թի (IT) տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ գիտնականներ և դասավանդողներ, սոցիալական նախագծերի ղեկավարներ։ 

Համաժողովի մասնակիցների սննդի և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները: Համաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենն ու անգլերենը։ 

Համաժողովի վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվությունը հասանել է http://zubronok.by/presstsentr/novosti/~shownews/forum1717 կայքէջում: 

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2017թ. հունիսի 15-ը դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն:
Ետ գնալ