ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի նոյեմբերի 9-11-ը Ֆիլիպիններում տեղի կունենա երիտասարդ առաջնորդների 6-րդ համաժողովը

21 օգոստոս 2017
Հայաստանի Հանրապետությունը հրավեր է ստացել մասնակցելու 2017 թվականի նոյեմբերի 9-11-ը Ֆիլիպինների Քուեզոն քաղաքում տեղի ունենալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան համաշխարհային երիտասարդական դաշինքի կողմից կազմակերպվող երիտասարդ առաջնորդների 6-րդ համաժողովին, որին մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 100 երիտասարդ առաջնորդ: 

Մանրամասն տեղեկություններ Ասիա-խաղաղօվկիանոսյան համաշխարհային երիտասարդական դաշինքի և համաժողովի վերաբերյալ կարող եք ստանալ կից նյութերից կամ www.wya.net/apelc կայքից:
Բեռնել Բեռնել
Ետ գնալ