ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով

19 սեպտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով:

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի մեջ պետք է ներկայացվի տեղեկատվություն երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած փորձագիտական գործունեության, հասարակական ակտիվության վերաբերյալ, ինչպես նաև ինքնակենսագրություն: 

Հանձնաժողովը կազմվելու է 10 փորձագետներից, որոնք ընտրվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի կողմից` համաձայն ներկայացված հայտերի: 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ուսումնասիրման համար քաղաքներ այցելությունների օր են սահմանվել՝ 

Կապան - 2018 թ. նոյեմբերի 5-6 
Արմավիր – 2018 թ. նոյեմբերի 9 
Վանաձոր - 2018 թ. նոյեմբերի 12-13 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթային երեք հայտերի փորձագիտական գնահատման համար փորձագետները կվճարվեն 66137 (վաթսունվեց հազար հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Քրիստինե Ասատրյանին և ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ erit.msy@gmail.com էլեկտրոնային փոստով: 

Դիմումներն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 19-26-ը ներառյալ: 

Ուշադրություն. դիմումներ չեն կարող ներկայացնել երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքներում (Կապան, Արմավիր, Վանաձոր) գործունեություն ծավալող և մշտական գրանցում ունեցող թեկնածուները:
Ետ գնալ