ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական ՀԿ-ների համար

26 մարտ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2018 թվականի ապրիլի 19-ից 21-ը Իջևանում կազմակերպում է «Դասընթաց երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը: 

Մասնակիցներին կներկայացվեն ծրագիր գրելու հմտությունները, եղանակները, արդյունավետ և սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ներկայացման ձևերը, նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգը, համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգը, նրանում կատարված փոփոխությունները: 

Դասընթացավարները մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձևի, գնային չափորոշիչների, ինչպես նաև հաշվետվությունների ճիշտ կազմման ու ներկայացման կարգի մասին: 

Մասնակիցները տեղում կփորձեն գրել ծրագիր, կազմել ծրագրի բյուջեն ու նախահաշիվը, որից հետո կկազմակերպվի քննարկում, մասնակիցների հարցերին կտրվեն պատասխաններ: Ուսուցման ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ: 

Ծրագրին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ընդհանուր թվով 40 մասնակից: 

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ ս.թ. ապրիլի 8-ը cragrer.am@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, մասնակցի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հոգում է սեմինարի ընթացքում մասնակիցների կեցության, սննդի ծախսերը և Երեւան-Իջևան-Երեւան ճանապարհածախսը: Ճանապարհածախսը դեպի Երևան և հետադարձ հոգում է գործուղող կողմը: 

Նախանշվածից շատ հայտեր ստանալու պարագայում իրականացվելու է հայտերի մրցութային գնահատում՝ առավելությունը տրվելու է ծրագրեր շահելու և իրականացնելու փորձ չունեցող կազմակերպություններին, պահպանվելու է մարզային ներկայացուցչականության համամասնությունը և հատուկ քվոտա է սահմանվելու ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանի հասարակական կազմակերպություններին:
Ետ գնալ