ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթ

20 հունիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով: 

Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որի մեջ պետք է ներկայացվի տեղեկատվություն երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած փորձագիտական գործունեության, հասարակական ակտիվության վերաբերյալ, ինչպես նաև ինքնակենսագրություն: 

Հանձնաժողովը կազմվելու է 10 փորձագետներից, որոնք ընտրվելու են կազմկոմիտեի կողմից` համաձայն ներկայացված հայտերի: 

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտիևւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին ու տպագիր տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227): Դիմումներն ընդունվում են 2017 թվականի հունիսի 19-ից 26-ը ներառյալ: 

Ուշադրություն. դիմումներ չեն կարող ներկայացնել երիտասարդական մայրաքաղաքի հայտատու քաղաքների (Գավառ, Իջևան, Ջերմուկ) փորձագետները:
Ետ գնալ