ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են 2018 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները

07 նոյեմբեր 2018
2018 թվականի նոյեմբերի 5-ին ամփոփվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար 2018թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները: 

2018 թ. չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են 22 դրամաշնորհային ծրագրերի հայտեր, որոնցից ֆորմալ պահանջներին բավարարել են 17-ը (ցանկը կցվում է):

Երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ հաղթող են ճանաչվել 5.69 և բարձր միջին բալ ստացած ծրագրերը (ցանկը կցվում է):

Մինչև 2018 թ. նոյեմբերի 15-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կնքել դրամաշնորհի տրամադրման նվիրաբերության պայմանագիր:
Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ