ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհի հրավեր՝ Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար

22 ապրիլ 2019

Դրամաշնորհի հրավեր՝ Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համաձայն 2019 թվականի ապրիլի 22-ին դրամաշնորհային մրցույթի մասին տրված հայտարարության հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին մասնակցելու 2019 թվականի երկրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթին:

Հայտը, ինչպես նաև հայտին կցվող նախահաշիվն ու ժամանակացույցը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի:

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:

Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝

Հիմնական ծրագրերի դեպքում

üԾրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր)

üԿազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առնվազն 3 տարվա կտրվածքով)

üՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացրած  առնվազն մեկ ծրագրի իրականացման ոչ ֆինանսական հաշվետվության կրկնօրինակը: Նկարների, տեղեկագրերի և այլ տեղեկատվության առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Մեկնարկային ծրագրերի դեպքում

üԾրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր):

üԿազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):

Դրամաշնորհի տրամադրման շրջանակներն են՝

1.Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մաս­նակ­ցության գործընթացների խթանում,

2.Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,

3.Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,

4.Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում

5.Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,

6.Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով

7.Շրջակա միջավայրի պահպանություն:

Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ նաև կցվող փաստաթղթերը): Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 22-ը, ժամը 12:00 ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել  2019 թվականի  հունիսի 17-ից 30-ը, ավարտը ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):

Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութային հանձնաժողովի նախագահ Քր. Ասատրյանին:

Հայտերը բացվում են 2019 թվականի մայիսի 22-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հայտերի բացման նիստին:

Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի:

Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:

Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

ա)հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

բ)ոչ մի հայտ չի ներկայացվել.

գ)Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:

Կից ներկայացնում ենք նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը:

Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ