ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ 2019 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհային մրցույթի

25 հունիս 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում գործող և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններն 2019 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհի հատկացման մրցույթ:


Մրցույթի նպատակն է՝ երիտադասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:


Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին»  N 1937-Ն որոշման:


ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհի հատկացման մրցույթի ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.


1.Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ:    

2.Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից  ֆինանսավորված և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները:


Հայտերն ընդունվում են 2019 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ մինչև ժամը 12:00:

Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:


Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):


Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:


Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:


Հայտերը բացվում են 2019 թվականի հուլիսի 26-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում:

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին:

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջ www.msy.am՝ http://msy.am/category/haytararoutyounner.html:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`


1.Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (URL): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:

2.Ծրագրի նախահաշվի xls ֆայլը :

3.Ծրագրի իրականացման ժամանակացույցը (համաձայն կից ձևաչափի):

Խնդրում ենք ծրագրային հայտը, նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հրավերի տեքստում կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը:

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31, ինչպես նաև էլ. փոստ.  erit.msy@gmail.com :


Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց  7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

 

Ետ գնալ