ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ հայտարարելու մասին

25 սեպտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2018 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 

Մրցույթի նպատակն է՝ երիտադասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման: 

Հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները. 
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: 
2. Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ֆինանսավորված և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Հայտերն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ մինչև ժամը 12:00: 

Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: 

Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք: Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին: 

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը: Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտերը բացվում են 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: 

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին: 

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջ  www.msy.am՝ http://msy.am/category/haytararoutyounner.html, ինչպես նաև www.erit.am՝  http://erit.am/news/hy/Announcements  երիտասարդական պորտալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ