ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

15 մայիս 2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ.

 

Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մարզական կազմակերպությունների, սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 32-2.3-27):

 

Բաժնի պետի հանձնարարությամբ  համակարգում է  բաժնի լիազորությունների շրջանակներում Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության հետ կապված աշխատանքները, մասնակցում է ՀՀ մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցման աշխատանքներին, մասնակցում է մարզակառույցների միաժամանակյա թողունակության չափորոշիչների, մարզակառույցների նյութատեխնիկական բազայի ապահովման և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, մասնակցում է մարզական հերթափոխի գիտամեթոդական և բժշկական ապահովման աշխատանքներին. մասնակցում է միջգերատեսչական սոցիալական համագործակցության հետ կապված աշխատանքներին, կատարում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:

 

· Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1)ունի բարձրագույն  կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

 

2)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ որոշման  և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

 

·Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

·Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի:

·Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011-52-85-95, msy@msy.am

·Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թ. մայիսի 24-ը ներառյալ: 

 

·Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1)անձնագիր (և անձնագրի պատճեն).

2)դիմում.

3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.

5)մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:


Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):

 

 

 

 

 

 

 

Ետ գնալ