ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) տեղեկացնում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ.

23 մայիս 2019
Բյուջետային ֆինանսավորման և ծրագրերի համակարգման վարչության ծրագրերի համակարգման և գնումների բաժնի պետ (ծածկագիր` 32-2.2-31): 

Վարչության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Նախարարության համակարգի պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի և տարեկան բյուջետային հայտերի մշակման աշխատանքները, գնումների գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ելակետային նյութերի պատրաստման աշխատանքները, կատարում համապատասխան փոփոխություններ գնումների անվանացանկերում, կազմակերպում է տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված ծրագրերի գնման գործընթացը, մրցույթների անցկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի և իրավական ակտերի կազմումը, ծրագրային ցուցանիշների, ծրագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների և գնման պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների մշակման և համապատասխան մարմիններ ներկայացման աշխատանքները, ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ տալը: 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 

1)ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում. 
2)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերություների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն 
3)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. 
4)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
5)տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2): 

•Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: 
•Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի: 
•Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am 
•Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թ. մայիսի 29-ը ներառյալ: 
•Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 

1)անձնագիր (և անձնագրի պատճեն). 
2)դիմում. 
3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք. 
5)մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի: 

Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95):
Ետ գնալ