ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի մեկնարկի մասին

08 նոյեմբեր 2017
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժեւորման միջոցով: 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 10+1 ձեւաչափով՝ 10 հիմնական բնագավառներում և 1 մրցանակ շնորհվում է մրցանակաբաշխության ընթացքում նոմինացված 30 երիտասարդներից որեւէ մեկին: 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝ 

1) Երիտասարդ բժիշկ, 

2) Երիտասարդ բնապահպան, 

3) Երիտասարդ գյուղատնտես, 

4) Երիտասարդ գիտնական, 

5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, 

6) Երիտասարդ հայրենիքի պաշտպան, 

7) Երիտասարդական աշխատող, 

8) Երիտասարդ մարզիկ, 

9) Երիտասարդ հայրենադարձ, 

10) Երիտասարդ գործարար: 

Մինչեւ ս. թ. դեկտեմբերի 3-ը կարելի է առաջարկել 2017 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 10 անվանակարգերից յուրաքանչյուրում: 

Դիմել կարելի է հետևյալ հղումով:
Ետ գնալ