ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ հանդիպում-քննարկմանը

18 սեպտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, ուսանողական խորհուրդներին, նախաձեռնող խմբերին և այլ կառույցներին սեպտեմբերի 25-ին մասնակցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ հանդիպում-քննարկմանը։ 

Հանդիպում-քննարկման ընթացքում Քրիստինե Ասատրյանը կներկայացնի նախատեսվող ծրագրերը և ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում, կքննարկվեն երիտասարդությանն առընչվող առանցքային հիմնախնդիրները, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը։ 

Միջոցառմանը մասնակցել ցանկացող կազմակերպություններին խնդրում ենք գրանցվել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ հետևյալ հղումով 
Ետ գնալ