ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավեր՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին 2019 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթի մասին

26 հունիս 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համաձայն 2019 թվականի հունիսի 26-ին դրամաշնորհային մրցույթի մասին տրված հայտարարության հրավիրում է ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող և երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում մասնակցելու 2019 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթին:

Հայտը, ինչպես նաև հայտին կցվող նախահաշիվն ու ժամանակացույցը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի:


Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:

Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝

ü  Ծրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր):

ü  Կազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):


Դրամաշնորհի տրամադրման շրջանակներն են՝

1. Քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մաս­նակ­ցության գործընթացների խթանում,

2.Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,

3.Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,

4.Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում

5.Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,

6.Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով

7.Շրջակա միջավայրի պահպանություն,

8.Երիտասարդների շրջանում մեդիագրագիտությանն ուղղված ծրագրեր:

 

Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ նաև կցվող փաստաթղթերը): Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի հուլիսի 26-ը, ժամը 12:00 ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել  2019 թվականի  սեպտեմբերի 2-ից, ավարտը ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ):


Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Լոռեցյանին:

Հայտերը բացվում են 2019 թվականի հուլիսի 26-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հայտերի բացման նիստին:

Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի:


Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:


Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որոնց հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որոնց հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:


Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

ա)հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

բ)ոչ մի հայտ չի ներկայացվել.

գ)Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:


Կից ներկայացնում ենք նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը:

 

Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ