ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրոմ ենք մասնակցելու «Տաջիկստանը և Մետաքսի ճանապարհը. պատմություն և արդիականություն» թեմայով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների և ուսանողների միջազգային փառատոնին

15 օգոստոս 2018
2018 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում և Սոգդսկիի շրջանում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների և ուսանողների միջազգային փառատոն՝ «Տաջիկստանը և Մետաքսի ճանապարհը. պատմություն և արդիականություն» թեմայով, որին հրավիրված է մասնակցելու նաև Հայաստանի Հանրապետության 4 հոգուց կազմված պատվիրակություն: 

Փառատոնի շրջանակներում իրականացվելիք կոնֆերանսի քննարկումների հարթակների թեմաներն են՝ 
- Երիտասարդները ահաբեկչության և ծայրահեղականության դեմ,  
- Երիտասարդների դերը խմելու ջրի պաշտպանության գործում, 
- Կամավորական շարժման զարգացումը ԱՊՀ-ում և Շանհայի հանագործակցության կազմակերպությունում, 
- Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական ծրագրեր: 

Փառատոնին կարող են մասնակցել երիտասարդ կամավորներ, ուսանողներ, երիտասարդ երգիչներ: Փառատոնի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցները: 

Փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցող և իրենց ճանապարհածախսը հոգալու պատրաստ թեկնածուները կարող են մինչև 2018 թ. օգոստոսի 17-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 220 սենյակ (հեռ.՝ 011 54 69 31) ներկայացնել՝ 
- անձնագրի պատճեն, 
- ինքնակենսագրություն, 
- երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից, 
- հետաքրքրության նամակ, 
- կոնֆերանսում ելույթի թեմա:
Ետ գնալ