ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք մասնակցելու ««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագրին

21 նոյեմբեր 2017
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանում «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնի» կողմից 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում կիրականացվի ««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագիրը: 

««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագրի նպատակն է երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին, երիտասարդական կազմակերպություններին ներկայացնել Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները: 

Մասնակիցները պետք է լինեն երիտասարդ (16-30 տարեկան), երիտասարդական աշխատողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝ սննդի և Երևան-Չարենցավան-Երևան փոխադրամն հետ կապված ծախսերը մասնակիցների համար իրականացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 

Խնդրում ենք մասնակցության հայտերը մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեին: Կիրականացվի ընտրություն և արդյունքների մասին կծանուցվի դիմողին: 

Հայտադիմումը կցվում է:
Բեռնել
Ետ գնալ