Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԵԱՀ երիտասարդության և սպորտի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Երևանում կայացած տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերի հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում: