ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ նախարարին կից մարզական-հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

25 նոյեմբեր 2014
Նախարարության դահլիճում այսօր կայացավ նախարարին կից մարզական-հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: 

Նիստին մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Արտաշես Նազարյանը և Խաչիկ Ասրյանը: 

Նախարար Գաբրիել Ղազարյանը, ողջունելով հանրապետության տարբեր համայքների և քաղաքների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, ներկայացրել է խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, որն ավելի է կարևորվել նրա մարզային այցելություններից հետո: 

Նախարարն ընդգծել է այն առաջնահերթ հարցերի լուծումները, որոնք թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում հնարավոր կլինի իրականացնել համատեղ ուժերով: «Ես հավատարիմ եմ մնալու մեր կողմից որդեգրված քաղաքականությանը` ուղղված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանն ու հետագա զարգացմանը», - իր խոսքում նշել է Գաբրիել Ղազարյանը:

Նիստի մասնակիցների հուզող հարցերն ու առաջարկությունները լսելուց և քննարկելուց հետո նախարարը հորդորել է բոլորին լինել ակտիվ, տեղերում ծանոթանալ իրավիճակին և այդ ամենը ներկայացնել հետագա նիստերի քննարկմանը:
Ետ գնալ