ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզական միջոցառումներ` 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին

09 սեպտեմբեր 2014
Նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նախարարության դահլիճում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի ազգային փոքրամասնությունների և հաշմանդամային 3 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնությունների խնդիրները համակարգող Նաիրա Գուլյանը: 
Նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիրակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը ողջունելով ներկաներին տեղեկացրել է, որ նախարարի առաջարկությամբ 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին նախատեսվում է առաջին անգամ կազմակերպել մարզական միջոցառումներ՝ առաջինը՝ ազգային փոքրամասնությունների և երկրորդը՝ հաշմանդամային կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ:
Ե. Դավթյանը ներկայացրել է նախարարության կողմից միջոցառումների անցկացման կանոնակարգը և նշել, որ մրցույթներին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Նրա խոսքով դեռևս նախատեսված վեց մարզաձևերից (ֆուտզալ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, հրաձգություն, նարդի) մասնակիցների առաջարկության հիման վրա ընտրվելու է չորս մարզաձև, որոնցում իրենց ուժերը կչափեն մրցույթի մասնակիցները: Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվելու են նախարարության սահմանած պարգևներով:
Ետ գնալ