ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է հավատարմագրված մարզական լրագրողների հետ

23 փետրվար 2015
Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է հավատարմագրված մարզական լրագրողների հետ՝ ամփոփելու փետրվարի 17-19-ը Բելառուսի Հանրապետություն իր այցելության արդյունքները և խոսելու հիմնական նպատակի մասին: 

Նախարարը տեղեկացրել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հավաքական թիմերի հետ աշխատելու նպատակով ձևավորվելիք համալիր խմբերի, սպորտային բժշկության և սպորտային հոգեբանության մասնագետների պատրաստման նպատակով Բելառուսի Հանրապետություն կմեկնեն հայ մասնագետները և տեղում կծանոթանան իրենց գործընկերների փորձին: 
Նախարարը եղել է մարզական մի քանի կազմակերպություններում և կառույցներում, ծանոթացել տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքի կազմակերպման գործընթացներին: 

Գաբրիել Ղազարյանը ներկաներին տեղեկացրել է նաև ՀՀ Նախագահի հետ իր հանդիպման արդյունքների մասին` նշելով, որ ստացել է երկրի նախագահի հավանությունը մի քանի ծրագրերի, մասնավորապես հաշմանդամային սպորտի զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի իրագործման վերաբերյալ:
Ետ գնալ