ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ

24 հունիս 2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որոնց տեղեկացրել է 2014թ. հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության խորհրդի նիստի արդյունքների մասին:
Նիստի ընթացքում, ի թիվս համագործակցության շրջանակներում քննարկվող այլ հարցերի, լսվել է նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկման դրված <<Քոչվոր ցեղերի>> ազգային մարզաձևերի մրցաշարը համատեղ իրականացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ և հանդես է եկել առաջարկով` ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի օրինակով անցկացնել ԱՊՀ անդամ երկրների <<Լավագույն մարզական ընտանիք>> միջազգային մրցաշար: 
Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կատարված աշխատանքները և որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, այդ թվում նաև այնպիսիները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի և մարզիչի աշխատանքը: <<Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը>>,- նշել է փոխնախարարը և ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենքներ են գործում ինչպես Հայաստանում` <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>> և <<Մանկապատանեկան սպորտի մասին>> ՀՀ օրենքները: 
Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 6 երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հանրապետությունները:
Ետ գնալ