ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ընդունել է Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 10-րդ մարզախաղերի կազմակերպիչներին

25 հուլիս 2017

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է ասուլիս՝ նվիրված «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով անցկացվող առաջին մասսայական վազքին:

 

Միջոցառման մասին խոսել են նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը:

 

Բանախոսները տեղեկացրել են, որ վազքը, նվիրված Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթանակին, մեկնարկելու է մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին: Մասնակիցները վազքով անցնելու են ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ

 

«Ցանկանում ենք հիմնել մի նոր ավանդույթ, որ մայիսի 9-ի հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով, որից այս անգամ ընտրվել է մասսայական վազքարշավը»,- ասել է Լևոն Վահրադյանը:

 

«Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը ներկայացրել է Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումների ցանկը, որոնք իրականացվելու են Հայաստանում

 

Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքերով, վազքը մեկնարկելու է շատ գեղեցիկ միջոցառմամբ, որի ընթացքում ծաղկեպսակներ ե

Ետ գնալ