ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկային

26 հոկտեմբեր 2016
Նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: 

Հրաչյա Ռոստոմյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ քննարկել է սպորտի և երիտասարդության քաղաքակա-նության ոլորտներում երկու երկրների համագործակցության և այդ համագործակցությունը հետագայում ավելի արդյունավետ դարձնելու հնարավոր ուղիներին վերաբերող հարցերը: Նախարարը մասնավորապես նշել է, որ Լայպցիգի համալսարանում սովորած մի քանի մասնագետներ հաջողությամբ համագործակցում են մարզաձևերի ազգային ֆեդրացիաների, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: «Սպորտի մեջ մեծ նշանակություն ունեն սպորտային բժշկությունը, հոգեբանությունը, մենեջմենթը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը ես շատ եմ կարևորում: Տեղյակ եմ, որ անցած տարի ամռանը Երևանում գերմանացի մասնագետները կազմակերպել էին սպորտային մենեջմենթի վերաբերյալ սեմինար, որը շատ օգտակար էր հայ մասնագետների համար»»,- ասել է նախարարը: 

Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու երկու երկրների մարզական ոլորտների ներկայացուցիչների համագործակցությունն ավելի սերտացնելու համար: «Ինչ վերաբերում է սպորտային մենեջմենթի ոլորտի մասնագետներ պատրաստելուն, ապա կարող եմ առաջարկել իմ աջակցությունը նաև Քյոլնի սպորտի բարձրագույն դպրոցի մասնագետների հետ համագործակցություն սկսելու կապակցությամբ»,- ասել է պարոն Քիսլերը:

Նույն օրը նախարար Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկային, որը նախարարին է հանձնել Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Կատարինա Վալախովայի նամակը՝ սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության սերտացման վերաբերյալ: Քննարկումից հետո կողմերը որոշեցին այդ նպատակով սկսել աշխատանքները երկկողմ համաձայնագրի նախագծի մշակման ուղղությամբ:
Ետ գնալ