ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

04 դեկտեմբեր 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում երկու երկրների համագործակցության առավել սերտացման, փոխգործակցության նոր հնարավորությունների կիրառման վերաբերյալ հարցեր

 

Նախարարը շնորհավորել է դեսպան Լաքոտին մեր երկրում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Ֆրանսիան պատմականորեն եղել և մնում է մեր երկրի բարեկամը: Մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն մարզական և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում: Վստահ եմ, որ հետայսու նույնպես այդ համագործակցությունը նպաստելու է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը», - ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ համագործակցության լավագույն օրինակ է հաջորդ տարի Երևանում կայանալիք ֆրանկաֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, որի կազմակերպչական աշխատանքների կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ

 

Դեսպան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր պատրաստակամությունն է հայտնել գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: «Այդ գագաթաժողովը լավ դիվանագիտական հարթակ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար: Տեղյակ եմ, որ ձեր երկիրը հաջողությամբ և ակտիվորեն մասնակցում է ֆրանկաֆոնյան բազմաթիվ միջոցառումների: Իսկ այս անգամ

Ետ գնալ