ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Էդիկի Խզմալյան

11 հունիս 2019
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1980 թ., հունվարի 21, ք. Վանաձոր 

Կրթություն 
1997-2001թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 
2001-2004թթ.- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա 

Գիտական աստիճան- արվեստագիտության թեկնածու, հեղինակ է գիտական աշխատության և տասնյակ հոդվածների: 

Աշխատանքային գործունեություն 
2002-2009 թթ.- Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող 
2003թ.-ից - Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ 
2003-2004 թթ.- Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնի դասախոս 
2004 թ.-ից- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
2007-2008թթ.- «Սկենե» առաջին թատերական թերթի հիմնադիր, խմբագիր 
2009-2017թթ.- Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ 
2009թ.-ից- «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ 
2010թ.- «Ներկայի վերականգնումը» I միջազգային դրամատուրգիական փառատոնի նախագահ 
2010-2017թթ.- «Թատրոն-X» հանրապետական փառատոնի նախագահ 
2011-2013թթ.- «Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագծի» հեղինակ և ղեկավար 
2012թ.- «Կանխարգելիչ կոնսերվացումը՝ թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր ֆոնդեր» /ՅՈՒՆԵՍԿՕ / տարածաշրջանային գլխավոր համակարգող 
2013-2017թթ.- ԵԹԿՊԻ-ի թատերագիտական կուրսի ղեկավար
2014-2018 թթ.- Մատենադարանի տնօրենի խորհրդական` թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով 
2017թ-ից-«Դանտե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ 
2017-2019թթ.-Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն 
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 

Պարգևներ 
2012թ.-Թատերական առաջին առցանց-մրցանակաբաշխության դափնեկիր` «Լավագույն օնլայն-թատերագետ» անվանակարգում 
2013թ.-«Մովսես Խորենացի» մեդալ (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար) 
2015թ.- ՀՀ Զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ 
2017թ.- Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ: 
Ետ գնալ