ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արևիկ Վարդանի Անափիոսյան

11 հունիս 2019
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1986 թ., մայիսի 19, ք. Երևան

Կրթություն 
2002–2008թթ.-Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. 2006թ.-ին՝ բակալավրի, իսկ 2008թ.-ին՝ մագիստրոսի կրթական աստիճան (գերազանցությամբ)
2007–2008թթ. -Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոց՝ քաղաքագիտության մագիստրոս 
2008 –2012թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ասպիրանտ 
2010–2011թթ.-ՀՀ դիվանագիտական դպրոց /դիվանագետների դասընթաց/ 2015 թվական-Տարտուի համալսարան, (Էստոնիա), Կառավարության և քաղաքականության ինստիտուտ, ասպիրանտ–հետազոտող 

Աշխատանքային գործունեություն 
2005 թվական-Հայաստանի զարգացման գործակալություն՝ որպես ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր) 
2007-2008 թթ.-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն (կամավոր) 
2009-2010թթ.- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող 
2011թվականից՝ Երևանի պետական համալսարան՝ որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ծրագրերի համակարգող, դասախոս 
2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/՝ որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat /Վաշինգտոն/՝ հետազոտող – վերլուծաբան 
2013–2014թթ.- ԵՄ Կենտրոն /Հայաստան/՝ «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրում՝ որպես բարձրագույն կրթության փորձագետ 
2014 թվականին-Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամ, SCOPES ծրագիր, հետազոտող 
2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ՝ որպես տնօրեն 
2017թ.-Կիրառական քաղաքականության կենտրոն /Բուլղարիա/՝ որպես գործադիր անդամ, ծրագրի ղեկավար 
2015–2017թթ.- Եվրոպայի Խորհուրդ /Հայաստան/՝ որպես «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրում խորհրդատու-համակարգող 
2017 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան՝ որպես դասախոս 
2017 թվականից՝ «Հասարակագիտություն» առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագիր՝ որպես ծրագրի հրավիրված համակարգող 
2018թ. մայիսի 21-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 

Կրթաթոշակներ 
2011-2012թթ.-Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան, Հետազոտության թեմա – «Քննական մտածողությունը որպես հակասությունների կարգավորման գործիք» 
2012– 2015թթ.-Էսսեքսի համալսարան, ՄԲ, Մարդու իրավունքների կենտրոնում գործընկեր 
2016 թվական-ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Կրթություն ԱՄՆ ինստիտուտներում» ծրագրի կրթաթոշակառու։ Ամհերստ, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, ԱՄՆ 
2018 թվական- Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս ծրագրի Ռամսֆելդ կրթաթոշակառու Երիտասարդ առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն, ԱՄՆ 
Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում
Ետ գնալ