ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լուսինե Ռաշիդի Առաքելյան

28 դեկտեմբեր 2016
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1982թ. դեկտեմբերի 21, ք. Գյումրի 

Կրթություն 
1990-2000թթ. սովորել է Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում 
2001-2007թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետում

Աշխատանքային գործունեություն 
2005–2006թթ.-«Ալբիոն» ուսումնական կենտրոն` որպես անգլերեն լեզվի արագացված կուրսերի դասընթացավար 
2008թ. հուլիս–սեպտեմբեր-Գյումրի, «ԱրմենՏել» ՓԲԸ` որպես գանձապահ-օպերատոր 
2008-2010թթ.-Գյումրու թիվ 3 ավագ դպրոց՝ որպես անգլերենի ուսուցչուհի 
2010-2015թթ.-Գյումրու «Օրանժ Արմենիա» Ֆրանչայզ սպասարկման կենտրոն, գրասենյակի ղեկավար 
2014թ. հուլիս - «Լույս» հիմնադրամի «Լիվինգ Արտ» նախագծի համակարգող, թարգմանիչ, ծրագրի համակարգող 
2012-2015թթ.-«Օրանժ Արմենիա», վաճառքի բաժնի դասընթացավար-վերապատրաստող 
2016–2018թթ.-«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Կրթական ծրագրի զարգացման և ուսումնական մասի համակարգող, «Բովանդակություն» թիմի գործառույթների համակարգող 
2018թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ 
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 

Այլ գործունեություն 
2004- 2005թթ.-Վկայական Արևմտյան մամուլի դասընթացների մասին 
2008թ-Գերազանցության վկայական ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրսատման մասին 
2009թ.-Մենեջմենթի դասընթացներ “Business Technologies; Leadership”, Կրասնոյարսկ, ՌԴ 
2009թ. -Գերազանցության վկայական ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասընթացների մասնակցելու մասին 
2013թ.- «Orange Bravo-2014» հաղթող` լավագույն «Orange» մշակույթ ստեղծող և «Օրանժ» արժեքների կրող 
2013-2014թ.-«Օրանժ Արմենիա» վաճառքի մասնագետի սերտիֆիկացիա 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ
Ետ գնալ