ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նարինե Լևոնի Խաչատուրյան

11 հունիս 2019
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1962թ. փետրվարի 16, ք. Երևան

Կրթություն 
1979թ. ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը 
1985թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը 
1986թ. վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում (Օստանկինո, Մոսկվա) 
2003-ին հաճախել և ավարտել է Երևանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված Կանանց ձեռներեցության դասընթացը  
Աշխատանքային գործունեություն 
1982- 2007թթ -կարճատև ընդմիջումով աշխատել է հեռուստատեսության ոլորտում 
1991-1993 թ.- աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական կոմիտում 
2002-2012թթ.- «Գլաձոր» կառավարման համալսարանի դասախոս 
2009-2011 թթ. -ԵՊՀ դասախոս 
2009-ից- սփյուռքի համայնքներում կազմակերպվող գրական-մշակութային ձեռնարկների հրավիրյալ բանախոս 
2007-2018թթ- «Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն է 
2013-ից- Թանգարանների միջազգային խորհրդի անդամ (ICOM) 2007-ից- Տեղական և միջազգային գիտաժողովների մասնակից և զեկուցող, Բանասիրական և թանգարանագիտական հոդվածների հեղինակ 
2018թ. -Հանրային խորհրդի անդամ 
2019թ.- ԵԹԿՊԻ-ի կառավարման խորհրդի անդամ 
2018թ.- «Իմ քայլը » դաշինքի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ 
2018թ. -դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով 2019թ.- հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ 

Կուսակցական պատկանելիությունը
Անկուսակցական 

Անձնական տվյալներ 
Ունի մեկ դուստր
Ետ գնալ