ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

20 հոկտեմբեր 2017
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայ ծանրորդներն այսօր նվաճել են հերթական մեդալը՝ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն: 

Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:
Ետ գնալ