ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

18 մարտ 2019
Վլադիկովկասում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դարձել է առաջնության չեմպիոն: 

Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բռնցքամարտիկներն ընդհանուր հաշվով Վլադիկովկասում նվաճել են հինգ մեդալ. աղջիկներից առաջնության փոխչեմպիոն է դարձել 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, իսկ տղաների մրցապայքարում 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Ետ գնալ