ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեցին հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումները

09 նոյեմբեր 2017
Նոյեմբերի 8-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերի ուժային եռամարտի մրցումները: 

Ուժային եռամարտի մրցումներին մասնակցել են 2017 թվականի հանրապետական ուսանողական խաղերին հայտագրված բուհերի շուրջ 200 ուսանողներ: Տղաները մրցել են 6, իսկ աղջիկները՝ 4 քաշային կարգերում: 

Տղաների մրցապայքարում հաղթողներ են դարձել՝ 52 կգ քաշային կարգում՝ Սիմոն Մակվեցյանը (Գավառի պետական համալսարան), 60 կգ քաշային կարգում՝ Տիգրան Դավթյանը (ԵՊՀ), 67.5 կգ քաշային կարգում՝ Դավիթ Պետրոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ), 75 կգ քաշային կարգում՝ Արման Սահակյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), 82.5 կգ քաշային կարգում՝ Մանվել Ազիզյանը (ԵՊՀ) և +82.5կգ քաշային կարգում՝ Գոռ Անդրեասյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան): 

Աղջիկների մրցապայքարում 48 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Իռենա Պետրոսյանը (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ), 56 կգ քաշային կարգում՝ Ալվարդ Մանուկյանը (Հայաստանի պետական մանկավարժական համալսարան), 67,5 կգ քաշային կարգում՝ Լիդա Ազաբյանը (ԵՊՀ) և +67,5 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ): 

Տեղեկացնենք, որ 2017 թվականի հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով կանցկացվեն նաև բասկետբոլի (նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը), ֆուտզալի (նոյեմբերի 20-24-ը) և հրաձգության (նոյեմբերի 22-23-ը) մրցումներ:
Ետ գնալ