ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը

06 հուլիս 2018
Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց Հայաստանի Հանրապետության անհատական առաջնությունը: Եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 14 կույր շախմատիստներ, անցկացվել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:

Առաջնության չեմպիոն է դարձել Լյուդվիգ Ղարիբյանը՝ 13 հնարավորից հավաքելով 12,5 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրել է Յուրիկ Ավետիսյանը (11,5 միավոր), իսկ 3-րդ տեղը՝ Նաիրի Ավագյանը (10,5 միավոր):
Ետ գնալ