ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների տարեվերջյան հաշվետվությունների լսումները

03 դեկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների տարեվերջյան հաշվետվությունների լսումների առաջին օրը, հաշվետվությամբ հանդես եկավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 

Ֆեդերացիայի 2018 թվականի մարզական տարվա ընթացքում կատարված աշխատանքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին ներկայացրին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները, մասնագիտացված մարզադպրոցների տնօրենները: 

Գաբրիել Ղազարյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջորդ՝ նախաօլիմպիական տարում, ավելացել է ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության չափը և հույս հայտնեց, որ այդ գումարները նույնպես կնպաստեն հայ ըմբիշների՝ միջազգային մրցաշարերին հաջող մասնակցելու և 2020 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու համար: 

Ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից արծարծվեցին լուծում պահանջող բազմաթիվ, այդ թվում՝ հավաքականների բժիշկների, որակյալ վերականգնիչների, համայնքային մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վարձատրության, մարզագույքի և այլ խնդիրների մասին:
Ետ գնալ