ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բուխարեստում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են երկու բրոնզե մեդալ

15 ապրիլ 2019
Բուխարեստում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: 

Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Արսեն Ջուլֆալակյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (87 կգ), և Դավիթ Օվասապյան (130 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Հրանտ Կալաչյան (72 կգ), Սարգիս Քոչարյան (82 կգ) և Արթուր Շահինյան (97 կգ) կազմով: Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն է:
Ետ գնալ