ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ կայացել է ջրացատկի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

14 մայիս 2018
Երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ջրացատկի Հայաստանի Հանրապետության առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի համար (մեծահասակներ, պատանիներ, կրտսեր պատանիներ և սկսնակներ): 

Մեծահասակների 3 մետր ոստնակացատկում հաղթել է Վլադիմիր Հարությունյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Վարտան Բայանդուրյանը, իսկ 3-րդ տեղը՝ Ազատ Հարությունյանը: 

10 մետր աշտարակացատկում Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Լև Սարգսյանը, արծաթե մեդալակիր է դարձել Վլադիմիր Հարությունյանը, իսկ մեդալակիր՝ Վարտան Բայանդուրյանը: 

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 30 մարզիկներ:
Ետ գնալ