ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացած Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը վարկանիշային էր մասնակիցների համար

10 սեպտեմբեր 2018
Երևանում ավարտվել է Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար: 

Մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի Հանրապետությունը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո-Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակիչ խաղում հաղթել է Լատվիայի Հանրապետության ներկայացուցիչներ Միխայլս Սամոյլուսին և Մատիս Գաբդուլինսին: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Պավել Շուստրով-Ալեքսեյ Գուսև թիմը: 

Հայաստանի Հանրապետության Աշոտ Բալաբեկյան-Արդրե Սիմոնի զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը: 

Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Ետ գնալ