ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացել է Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթ

04 հունիս 2018
Հունիսի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 500 հեծանվորդներ մասնակցել են Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: 

Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, ներկա են եղել մշակութային, քաղաքական գործիչներ, մեր երկրում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 

Հունիսի 3-ը Հեծանվի համաշխարհային օր է հռչակվել Միացյալ ազգերի կազմակերպության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունած բանաձևով:
Ետ գնալ