ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

29 հունվար 2019
Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Շնորհավորում եմ թե՛ սպայական կազմին և թե՛ մյուս զինվորականներին, ովքեր մեկ անգամ չէ, որ ապացուցել են Հայոց փառապանծ բանակի մարտունակությունը, հզորությունը և անսասան կամքը: Մաղթում եմ մեր զինվորներին իրենց դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման գործում անխախտ վճռականություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության անկախության և պաշտպանունակության բարձրացման: 

Հայաստանի ազգային բանակն իր գոյության առաջին իսկ օրվանից կարողացել է հաղթահարել իրեն պարտադրված պատերազմը և այսօր էլ ի զորու է պաշտպանելու մեր հայրենիքն ու հայ ժողովրդին: 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք:
Ետ գնալ