ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանը նախարարության շնորհակալագիր է հանձնել «Մարզական ընտանիք» միջազգային փառատոնում 3-րդ տեղը զբաղեցրած Բալյանների ընտանիքին

05 փետրվար 2019
Գաբրիել Ղազարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել ԱՊՀ անդամ երկրների «Մարզական ընտանիք» («Спортивная семья») միջազգային փառատոնում 3-րդ տեղը զբաղեցրած Բալյանների ընտանիքին: 

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է Բալյաններին և իր գոհունակությունը հայտնել, որ հայկական ընտանիքների կենցաղում ֆիզկուլտուրան հետզհետե ավելի մեծ տեղ է գրավում: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ գործում իր ներդրումն ունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Կարելի է ասել, որ շուրջ 15 տարի անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ծառայել է իր նպատակին»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ Բալյանների (Երևան) և Մովսիսյանների (Կապան) ընտանիքները Հայաստանի Հանրապետությունն են ներկայացրել Մոսկվայում կայացած «Մարզական ընտանիք» մարզական փառատոնում, որտեղ Բալյանները (հայրը, մայրը և երկու երեխան) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ: 

Փառատոնին մասնակցել է Մոլդովան, Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Ուկրաինան ներկայացնող 19 ընտանիք:
Ետ գնալ