ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում «Վորլդ Վիժնի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

15 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր հանդիպել է «Վորլդ Վիժն-Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի և «Վորլդ Վիժնի» կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երիտասարդական ծրագրերի համատեղելիության հնարավորությանը, ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև հնարավոր նոր համագործակցությունների հաստատմանը վերաբերվող հարցեր: Ք. Ասատրյանը կարևորել է երիտասարդների համար կրթություն-գործատու կապը սերտացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը և նշել, որ այդ նպատակով նախատեսում է քննարկումներ ունենալ մյուս գերատեսչությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների հետ: Նա նաև հայտնել է, որ սկսելու է իր մարզային այցելությունները՝ տեղերում երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի հետ ծանոթանալու համար: 

Հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 6 մարզերում և Երևանում տեղակայված 14 գրասենյակների միջոցով «Վորլդ Վիժնի» կողմից իրականացվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցելու նախարարության հետ և աջակցելու տարբեր ծրագրերի իրագործման ընթացքում:
Ետ գնալ