ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ սամբիստները աշխարհի առաջնությունում նվաճել են հինգ մեդալ

13 նոյեմբեր 2017
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած սամբոյի 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ՝ երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե: 

ՀՀ սամբոյի հավաքականի անդամներ, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) և Գրիգոր Մխիթարյանը (մարտական սամբո) դարձել են առաջնության ոսկե մեդալակիրներ: 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբո) նվաճել է արծաթե մեդալ, 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 100 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ: Թե՛ մարզական, և թե՛ մարտական սամբոյում Հայաստանի Հանրապետության հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 3 տեղը: 

Նշենք, որ ՀՀ սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել նաև 62 կգ քաշային Արթուր Սահակյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը, 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը, 62 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, 47 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը, 82 կգ քաշային Ավետիք Պողոսյանը: ՀՀ սամբոյի աղջիկների հավաքականի կազմում հանդես են եկել 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը և 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը:
Ետ գնալ