ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ծանրորդները 3 մեդալ են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

16 հուլիս 2018
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ծանրորդները 3 մեդալ են նվաճել: 

105 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ) և Սամվել Բաբակյանը (94 կգ) արժանացել են բրոնզե մեդալների: 

Այսպիսով, Հայաստանի պատանիների հավաքականի աշխարհի առաջնությանը մասնակցող երեք ծանրորդներն էլ տուն են վերադառնում մեդալով:
Ետ գնալ