ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հեծանվային սպորտի մրցաշրջանի բացմանը նվիրված մրցաշարում խաղարկված գրեթե բոլոր մեդալները Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներինն են

30 ապրիլ 2019
Ապրիլի 27-ին և 28-ին Երևանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշար՝ նվիրված Հայաստանում հեծանվային սպորտի մրցաշրջանի բացմանը: Մրցաշարին մասնակցել են շուրջ 40 մարզիկներ: 

Տարբեր վարժություններում բարձր արդյունքներ են ցուցաբերել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՍՕՄՄ) սաները: Մեծահասակների 3 կմ անհատական վազք հետապնդումով վարժությունում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրել են ՀՍՕՄՄ-ի սաները. 1-ին տեղը զբաղեցրել է Էդգար Ստեփանյանը, 2-րդ տեղը՝ Էդգար Սարգսյանը և երրորդ տեղը՝ Դավիթ Մկրտչյանը: 

Երիտասարդների 3 կմ մրցապայքարում նույնպես բոլոր մրցանակային տեղերը բաժին են հասել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին. Հովսեփ Խաչատրյանը գրավել է 1-ին տեղը, Արթուր Սարգսյանը 2-րդ տեղը և Հակոբ Ջաները՝ 3-րդ տեղը: 

Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրաված Կարինե Մինասյանը նույնպես ՀՍՕՄՄ-ի ներկայացուցիչ է: Աղջիկների 2 կմ մրցապայքարում հաղթող է դարձել Մարինե Արշակյանը (ՀՍՕՄՄ), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սիրանուշ Հարությունյանը (ՀՍՕՄՄ), իսկ 3-րդը՝ Սվետլանա Մկրտչյանը (ՀՍՕՄՄ): 

Պատանիների 3 կմ մրցապայքարում 1-ին և 2-րդ տեղերը նույնպես գրավել են ՀՍՕՄՄ-ի սաները. Ջանիկ Գրիգորյանը՝ 1-ին տեղը և Դավիթ Զաքարյանը՝ 2-րդ տեղը, իսկ 3-րդ տեղում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Ոսկանյանն է: 

Խմբակային վազքում (60 շրջան, 6 մ/վ) բոլոր մրցանակային տեղերը նույնպես ՀՍՕՄՄ-ի սաներինն են. մեծահասակներ՝ Էդգար Ստեփանյան (1-ին տեղ), Դավիթ Մկրտչյան (2-րդ տեղ), Էդգար Սարգսյան (3-րդ տեղ), երիտասարդներ՝ Հակոբ Ջաներ (1-ին տեղ), Արթուր Մարգարյան (2-րդ տեղ), Հովսեփ Խաչատրյան (3-րդ տեղ), աղջիկներ՝ Կարինե Մինասյանը (1-ին տեղ), Սիրանուշ Հարությունյանը (2-րդ տեղ), Սվետլանա Մկրտչյանը (3-րդ տեղ): Խմբակային վազքում (40 շրջան, 4 մ/վ) պատանիների մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Ջանիկ Գրիգորյանը (ՀՍՕՄՄ), 2-րդ տեղը՝ Դավիթ Զաքարյանը (ՀՍՕՄՄ) և 3-րդ տեղը՝ Վազգեն Ոսկանյանը («Հայաստան» մարզական ՀԿ):
Ետ գնալ