ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» մրցույթի հաղթողները

10 սեպտեմբեր 2018
Վանաձորում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» մրցույթի 2018 թվականի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլերում հաղթած և եզրափակիչ դուրս եկած 100 մասնակիցներ:

Աղջիկների պայքարում 50 մ վազք մրցաձևում հաղթող է դարձել Լիաննա Մադոյանը (Լոռու մարզ), հեռացատկ տեղից մրցաձևում՝ Վիկտորյա Հայրապետյանը (Սյունիքի մարզ), 500 մ վազք մրցաձևում՝ Նաիրա Շողերյանը (Լոռու մարզ), ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից վարժություններում՝ Լուսիկ Թաթարյանը (Սյունիքի մարզ), թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Նելլի Պետրոսյանը (Շիրակի մարզ), ընդհանուր հնգամարտում (անհատական) լավագույնն է ճանաչվել Նաիրա Շողերյանը (Լոռու մարզ): 

Տղաների մրցապայքարում 50 մ վազք մրցաձևում հաղթել է Հարութ Ղամոյանը (Գեղարքունիքի մարզ), հեռացատկ տեղից մրցաձևերում՝ Վարդան Վարդանյանը (Արարատի մարզ), 1000 մ վազք մրցաձևում՝ Հարություն Հարությունյանը (Շիրակի մարզ), թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Հովհաննես Աբրահամյանը (Շիրակի մարզ), ձգումներ պտտաձողից մրցաձևում՝ Ալեքսան Ծառուկյանը (Շիրակի մարզ), ընդհանուր հնգամարտում (անհատական) 1-ին տեղն է զբաղեցրել Նիկիտա Ծատուրյանը (Վայոց ձորի մարզ): 

Թիմային հաշվարկով «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» 2018 թվականի մրցույթում հաղթել է ՀՀ Շիրակի մարզի թիմը, ՀՀ Լոռու մարզի թիմը զբաղեցրել է 2-րդ, իսկ ՀՀ Սյունիքի մարզի թիմը՝ 3-րդ տեղը:
Ետ գնալ