ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են 1-3-րդ դասարանցիների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները

08 մայիս 2019
Մայիսի 7-ին Գյումրու Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող 1-3-րդ դասարանցիների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումը իրականացվում է 4 փուլով` ներդպրոցական, համայնքային-տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ: 

Առաջին տեղը գրավել է Շիրակի մարզի Գյումրու համար 23 դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Արարատի մարզի Վանաշենի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համար 1 հիմնական դպրոցները: 

Մրցանակային 1-3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դրամական մրցանակներով՝ անհրաժեշտ մարզագույք ձեռք բերելու համար: 4-12-րդ տեղերը գրաված թիմերին հանձնվել են շնորհակալագրեր և մարզագույք:
Ետ գնալ